Գաջի գործարանի տարածքում հայտնաբերվել է պատից կախված տղամարդու դի. Shamshyan. com

Այսօր ողբերգսկան դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Գաջեգործների փողոցի 74 հասցեում՝ ժողովրդին հայտնի Գաջի գործարանում տղամարդու կախված դի կա: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված գործարանի տարածքում մալուխով պատի վրա  ամրացված  երկաթից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել  Շիրակի մարզի բնակիչ, 33-ամյա Ս. Խ.-ն: 

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա նշված տարածքում վարձակալական հիմունքներով արտադրամաս էր աշխատացնում, որտեղ պեմզաբլոկ էր արտադրվում: 

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգողը եղել է «Գաջեգործներ» ՓԲԸ-ի փոխտնօրեն Կարեն Անանյանը: 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն