Ցեմենտի հումքով բարձված КамАЗ-ով բախվել է գազատար խողովակներին ու կողաշրջվել

Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի կազմում: Ժամը 10:25-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 33-ամյա Մարութ Հայրապետյանը իր վարած КамАЗ մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի  298.3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել: Ինչպես հայտնում shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: 

 

Վարորդին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող ճանապարհային ոստիկանության  հրամանատարները :

 

Լրատվականի տեղեկություններով՝ КамАЗ-ը բարձված է եղել ցեմենտի հումքով: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Կապանի գազի հաշվիչ կայանի վթարավերականգնողական բաժնի աշխատակիցները, ովքեր ձեռնարկել են անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարը արագ վերացնելու  ուղղությամբ:

Քաղաքականություն

Պատահարներ