Բուլղարիայի հավաքականի ֆուտբոլիստները վթարի են ենթարկվել Թբիլիսիում

Բուլղարիայի հավաքականի ֆուտբոլիստները վթարի են ենթարկվել Թբիլիսիում, որտեղ հունիսի 12-ին պետք է կայանա Ազգերի լիգայի խաղարկությունում Վրաստանի հավաքականի հետ հանդիպումը։

Ինչպես հայտնում է BTV-ն, վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Վրաստանի մայրաքաղաք ժամանած բուլղարացի խաղացողները երկու ավտոբուսներով օդանավակայանից հյուրանոց էին ուղևորվում, որոնցից մեկը բախվել է երկրորդ ավտոբուսին։

Ծանր վնասվածք է ստացել կիսապաշտպան Թոդոր Նեդելևը, ով գլխին հարված է ստացել վթարի ժամանակ կոտրված ապակու բեկորներից։

29-ամյա ֆուտբոլիստին վիրահատել են, նրա կյանքին ոչինչ չի սպառնում։

Քաղաքականություն

Պատահարներ