Սպերցյանը չի մասնակցի Հայաստան–Ուկրաինա խաղին

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հիվանդության պատճառով չի մասնակցի Ազգերի լիգայի առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա-Հայաստան հանդիպմանը: Տեղեկությունը հայտնում է Metaratings.ru–ն։

Պարբերականի աղբյուրն ասել է, որ Սպերցյանը վերջին երկու խաղերի ժամանակ ջերմել է, և Շոտլանդիայի հետ խաղից հետո մարզչական շտաբը որոշել է նրան չընդգրկել Ուկրաինայի հետ հանդիպման հայտացուցակում:

Ուկրաինայի ու Հայաստանի հավաքականների խաղը կկայանա հունիսի 11-ին լեհական Լոձ քաղաքում և կսկսվի Երևանի ժամանակով 17:00-ին:

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Խոակին Կապառոսի սաները Ազգերի լիգայի ընտրական փուլի առաջին տուրում 1:0 հաշվով հաղթել էին Իռլանդիայի հավաքականին: Հանդիպումն անցկացվել էր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Երկրորդ տուրում Հայաստանը 0:2 հաշվով պարտվել էր Շոտլանդիային։

Քաղաքականություն

Պատահարներ