Արտակարգ իրավիճակ` Արարատի մարզում. 2 ժամ է՝ խմելու ջուրը անխնա հոսում է ու ողողել է ողջ ճանապարհը

Արդեն 2 ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Դարակերտ գյուղի սկզբնամասում գտնվող խմելու ջրի՝ ԽՍՀՄ տարիներից գործող ջրի բաշխիչ պոմպակայանում վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 2 ժամ է՝ խմելու ջուրը անխնա հոսում է ու ողողել է ողջ ճանապարհը։ 

 

Գյուղացիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. 

 

«Մի քանի անգամ ահազանգել ենք «Վեոլիա ջրի» թեժ գծի հեռախոսահամարներով։ Տեսանք, որ արդյունքի չենք հասնում, ահազանգեցինք 9-11 ու երևի 9-11-ի արագ արձագանքման շնորհիվ «Վեոլիա Ջրից» ժամանել են»։ 

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Վեոլիա Ջրից» ժամանել են արագ արձագանքման խմբի մասնագետները, ովքեր արդեն սնուցող հատվածը փակել են ու սպասում են, մինչև խողովակաշարերի միջի ջուրը դատարկվի, որ սկսեն վնասված ջրախողովակը վերանորոգեն։

 

«Վեոլիա Ջրի» աշխատակիցներն ասում էին, որ անում են հնարավորը, որպեսզի կարճ ժամանակում խնդիրը լուծեն, որպեսզի Երևանի ջրամատակարարումը չխափանվի։

Քաղաքականություն

Պատահարներ