Երևանում 56-ամյա տղամարդը կասկածվում է իր խորթ՝ 16-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ. Shamshyan. com

Ոստիկանության Երևան քաղաքի բաժիններից մեկի անչափահասների գործերով բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 15-ին տվյալ ոստիկանության վարչական շրջանի բնակիչ, 16-ամյա  աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փաստով: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, անչափահասների գործերով բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ աղջկա մոր ներկայիս 56-ամյա ամուսինը իրենց տանը երեխայի նկատմամբ կատարել է  անառակաբարո գործողություններ: Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել: 

 

Գ. Շամշյանի տեղեություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվել են տվյալ բաժնի հետաքննության բաժանմունք, իսկ երեխան սովորում է Երևանում հայտնի կրթահամալիրներից մեկում:

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն