Օրվա լրահոս

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջիկայում պայմանագիր կկնքի Միլանի «Ինտերի» հետ: Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ 

 

Հաջորդ շաբաթ 33-ամյա Մխիթարյանը պլանային բուժզննում կանցնի և 2 տարվա աշխատանքային պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ։ 

 

Մխիթարյանը մեկ մրցաշրջանում կվաստակի 4,5 միլիոն եվրո։ 2019 թվականից «Ռոմայում» հանդես եկող Մխիթարյանը մերժել է հռոմեացիների նոր պայմանագրի առաջարկը՝ թիմի՝ Չեմպիոնների լիգայի 2022/2023 մրցաշրջանին չմասնակցելու պատճառով։ «Ռոման» նրան առաջարկել է 1+1 գործարք՝ տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձով:

 

Նախորդ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «գայլերի» կազմում մասնակցել է 44 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել է 9 գոլային փոխանցում:

 

 

Վերջին նորություններ