Արտակարգ դեպք՝ Երևանում. հսկայական բարդին տապալվել է և վնասել կայանված մի քանի ավտոմեքենաներ. Shamshyan. com

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Երվանդ Քոչար փողոցում՝ Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցի բակում, հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը՝  ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն փլուզվել է դպրոցի տուֆե պարսպի մի հատված, իսկ տապալման հետևանքով վնասվել են դպրոցի դիմաց կայանված Mercedes, Toyota Camry և Mazda 3 մակնիշի ավտոմեքենաները: 

 

Թե ով է փոխհատուցելու քաղաքացիների կրած վնասը, այդ հարցը ասես մնացել է օդում կախված, իսկ մեքենայատերերը կրել են խոշոր չափի նյութական վնաս: 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ