Նոր կեղծ քարտեզ` Ադրբեջանից. ախորժակը մեծացել է

 Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում ադրբեջանական քարոզչամեքենան սկսել է շրջանառել մի նոր քարտեզ, որում Հայաստանից, Իրանից և Ռուսաստանից որոշ տարածքներ ներկայացվում են իբրև Ադրբեջանի մաս։ Ադրբեջանի պետական քարոզչամեքենան այս քարտեզը ևս անվանում է «պատմական Ադրբեջանի քարտեզ»։

 

Գառնիկ Դավթյանը Auroranews.am-ի հետ զրույցում նկատեց, որ տարածվողը նման է դասագրքի, կրթական գրքույկի: Այսինքն` գրքային կազմի տեսք ունի, սակայն հստակ այս պահին չի կարող ասել` ինչ է, քանի որ ներկա պահին քարտեզի մասին այ տեղեկություն չի տարածվում: 

 

Դավթյանը հիեցնում է, որ Ադրբեջանը վաղուց տարածքային պահանջներ է ներկայացրել ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի, Ռուսաստանի ու տարածաշրջանի այլ պետությունների նկատմամբ։ Պատմական փաստերի խեղաթյուրմամբ, կեղծ քարտեզների առաջ քաշմամբ, այսպես կոչված, «պատմական արդարության» վերականգնման ուղղությամբ  բավականին ակտիվ սկսել են աշխատել հատկապես 2003 թվականից սկսած։ Ադրբեջանագետը ցավով է նշում` ադրբեջանական քարոզչամեքենան ակտիվ կերպով աշխատում է և աշխատում է շատ լավ:

 

 

«Տարիներով մարդկանց գիտակցության մեջ ամրապնդել են, թե, իբր, «պատմական արդարությունը» խախտված է և պատերազմով պետք է վերականգնել այն։ Դա շատ լավ երևաց 2020թ․ տավուշյան դեպքերից հետո, երբ բազմաթիվ երիտասարդներ Ադրբեջանում դուրս եկան փողոց և պահանջեցին պատերազմ։ Որպեսզի «հիմնավոր» լինի պատերազմի պահանջը, փորձում են մարդկանց համոզել, թե, իբր, բռնապետ Իլհամ Ալիևի կողմից տարվող՝ տարածքներ գրավելու քաղաքականությունն արդարացված է «պատմական հենքով»»,- հիշեցրեց Դավթյանը։

 

Հարցին` Իրանից, ՌԴ-ից կարելի է սպասել արձագանքի` նշեց, որ այս փուլում ոչ, քանի որ դեռ այս քարտեզը դեռ չի հայտնվել լրատվականներում, այլ, այսպես ասած, ներքին սպառման համար է տարածվում: Սակայն թերագնահատել ևս պետք չէ: Ադրբեջանագետը հայտնեց նաև, որ լրատվականներում լայն տարածում գտնելու դեպքում առաջին արձագաբնքը, իր կարծիքով, կգա հենց Իրանից: 

 

Վերադառնալով ադրբեջանական քարոզչությանը` նշեց, քարոզչամեքենան գործի է դնում հնարավոր բոլոր մեթոդները՝ կեղծում դասագրքերը, քարտեզները, ատելություն սերմանում ազգային ու կրոնական հիմքի վրա՝ թիրախավորելով առանձնապես մեզ՝ հայերիս։

 

«Հանրային աջակցության համար Ադրբեջանի ղեկավարությունը լուրջ աշխատանք է տանում նաև կրթական ոլորտում։ Գրքերով, ֆիլմերով, քարտեզներով, որոնցում լրիվությամբ կեղծված են պատմական փաստերը՝ մարդկանց գիտակցության մեջ ձևավորում են պատերազմով իրենց պատկերացրած «պատմական արդարությունը» վերականգնելու ձգտում։ Ադրբեջանական քարոզչական նյութերից պարզ երևում է, որ նրանց վերջնանպատակը հայկական պետության վերացումն ու մեր պատմական տարածքներում փոքրամասնության կարգավիճակով ընդամենը 1000-2000 հայ պահպանելն է»,-նշեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը և հավելեց, որ Թուրքիայի «Ազգային ուխտ»-ի և Ադրբեջանի կողմից ստեղծված քարտեզներն ուսումնասիրելիս դեպքում ակնհայտ է դառնում երկու թշնամական երկրների վաղեմի երազանքը՝ Հայաստանը բաժանել միմյանց միջև, որի հետևանքով արևելյան Հայաստանը կանցնի Ադրբեջանին, Արևմտյանը՝ Երևանի հետ միասին՝ Թուրքիային։

 

Քաղաքականություն

Պատահարներ