28-ամյա վարորդը սողանքային ճանապարհին մոտ 20 մետր բարձությունից ընկել ու հայտնվել է ձորակում

Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 09:00–ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Դավիթ Ս.-ն իր վարած ВАЗ 21010 մակնիշի ավտոմեքենայով Ջրվեժ գյուղի գերեզմանոցներից դեպի ժողովրդին հայտնի Շորբուլախ տանող սողանքային ճանապարհով ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր բարձությունից ընկել ձորակը: 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ տարածքը ոչ թե Երևանի վարչական շրջանինն է, այլ Կոտայքի մարզի:

 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում հիվանդանոց տեղափոխվածի եղբայրն ասում էր. «2 մեքենայով միասին մեկնում էինք Արտաշատ: Մարտունուց էինք վերադառնում: Մեքենայի անսարքության պատճառով եղբայրս  բարձությունից հայտնվեց ձորակում: Փառք Աստծո, կյանքին վտանգ չի սպառնում»։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ