Խոշոր ավտովթար․ Mitsubishi Pajero-ն մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորակում․ կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:   Ժամը 17:30-ի սահմաններում, Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 15 մետր մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել ձորակում:   

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ով անչափահաս տղա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել են Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: 

Քաղաքականություն

Պատահարներ