ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Lexus-ը, Mitsubishi-ն և Nissan-ը. կա 5 տուժած. Shamshyan. com

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:  Ժամը 17:10-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 101 կմ հատվածում՝ «Գետափ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Lexus, Mitsubishi Grandis և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 1-ը ծայրահեղ ծանր, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել «Գետափ» ռեստորանի աշխատակիցները, քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Դիլիջանի թիվ 63 փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները:   Վիրավորներից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:   

 

Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:  

 

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

 

Քաղաքականություն

Պատահարներ