ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները երկկողմանի փակել են ճանապարհը և շինարարական աշխատանքներ են կատարում

Համացանցում տեսանյութ է տարածվում, որում քաղաքացին ցույց է տալիս, թե ադրբեջանցիներն ինչպես են փակել իրենից քիչ հեռու գտնվող ճանապարհահատվածն ու շինարարություն իրականացնում։  

 

Նշենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիները տեղափոխել են Բերձորի (Լաչին) ճանախարհին տեղադրված խաչքարը, գրում է Goris Today-ը:

 

Այդ հատվածով պետք է անցնի ադրբեջանցիների կողմից կառուցվող և Բերձոր քաղաքը շրջանցող նոր ճանապարհը, որը սկսվում է Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի հարակից հատվածից և անցնելով Արցախի Հինշեն, Մեծշեն գյուղերով, ավարտվում Լիսագորում:

Քաղաքականություն

Պատահարներ