Սինգապուրի խանութներում կոյուղաջրերից ստացված գարեջուր կվաճառվի

Սինգապուրում սկսել են գարեջուր վաճառել՝ պատրաստված վերամշակված կեղտաջրերից։ Bloomberg-ի հրապարակման համաձայն՝ NEWBrew կոչվող ալկոհոլային խմիչքը արդեն հայտնվել է տեղական խանութների դարակներում, գրում է Life. ru-ն:
 

Կոյուղաջրից ստացված գարեջուրը արտադրվում է Brewerkz Brewery-ի կողմից, որը համագործակցում է Սինգապուրի Ջրի ազգային գործակալության (PUB) հետ: Արբեցնող ըմպելիքի համար ջուրը արդյունահանվում է մաքրման կայաններից: Այն ախտահանվում է ուլտրամանուշակագույն լույսով, իսկ վնասակար մասնիկները հեռացնելու համար անցնում է հատուկ թաղանթներով։
 

«NEWater ջուրը իդեալական է գարեջրագործության համար, քանի որ այն չեզոք համ ունի», - ասում է Brewerkz-ի գլխավոր գարեջրագործ Միտչ Գրիբոուն:
 

PUB-ի փորձագետները կարծում են, որ կոյուղաջրից գարեջուր ստեղծելը սինգապուրցիներին կհամոզի ռեսուրսների ռացիոնալ սպառման և վերաօգտագործման կարևորության հարցում։

Քաղաքականություն

Պատահարներ