Օրվա լրահոս

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի կողմից  քրեական վարույթ է նախաձեռնվել երեկ՝ հուլիսի 3-ին, Երևանում տեղի ունեցած դանակահարության փաստով: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, այդ օրը՝ ժամը 19:30–ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, այնուհետև քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ Մովսես Խորենացի փողոցի շենքերից մեկի բնակարանում վիճաբանության ժամանակ 37-ամյա Ա. Ղ.-ն դանակով հարվածել է իր 54-ամյա ամուսնուն՝ Ա. Կ.-ին: 

 

Կարճ ժամանակ անց, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ա. Կ.-ն: 

 

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Երանոսյանի գլխավորությամբ: Մինչ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները հայտնաբերել են կնոջը, բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին, ապա ներկայացրել էրեբունու քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է: 

 

Մանրամասները՝ կայքում:

Վերջին նորություններ