Օրվա լրահոս

Երբ սահմանի վրա թշնամին ծանր զինատեսակներից կրակում է, երկրում Սահմանադրությունը շարունակվում է ոտնահարված մնալ, Չավուշօղլուն լիակատար աջակցություն է հայտնում Նիկոլին ու բացահայտում, որ Դիմադրության շարժման պայքարը արգելակում է Թուրքիային ու Ադրբեջանին նորանոր զիջումներ անել, ուշադրություն շեղելու համար ի՞նչ պետք է անել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա նաեւ հավելել է. «Նիկոլը սովորության համաձայն գործի է անցնում ու իբրև շարունակություն նախկինում գինովցած, քնած, ծառի վրա թառած, եգիպտացորեն ուտող ու տարատեսակ այլ լուսանկարների, հրապարակում է նորը՝ ինքն ու եղջերուները... Նոր խայծ, լուրջ հարցերից ուշադրություն շեղող:

Հ.Գ. լուսանկարում ՀՀ ԱԺ շենքի վրայի հանված ու «վերանորոգված» ՀՀ զինանշանն է, որն արդեն սեւ ֆոնի վրա է հայտնվել»:

Վերջին նորություններ