ՀՀ-Թուրքիան առանձին հարց է. Արմեն Գրիգորյանը՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին

Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը ևս մեկ կարևոր քայլ է հարաբերությունների կարգավորման կոնտեքստում։ Այս մասին հանրայինի եթերում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա նշել է, որ զրույցի ընթացքում անդրադարձել են այն հարցերին, որ քննարկվել են Ռուբինյան-Քըլըչ հանդիպման ժամանակ, օրինակ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու մասին:

 

«Հույս ունենք, որ պայմանավորվածությունները շատ կարճ ժամանակում հնարավոր կլինի կյանքի կոչել։ Հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորման կոնտեքստում կկարողանանք սահմանը բացել ՀՀ և Թուրքիայի քաղաքացիների համար»,-ասել է նա:
 

Իր խոսքով՝ հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների։ 

 

«Կեղծ լուր է, թե մենք իբր նախապայման ենք կատարել, չկա որևէ նախապայման»,- նշել է Գրիգորյանը։

 

Հարցին, թե թուրքերը միշտ շեշտում են, որ հայ-թուրքական հարաբերության ցանկացած քայլ առաջ կապված է Ադրբեջանի հետ, ԱԽ քարտուղարը պատասխանել է․ «Մենք քննարկում ենք, որպես երկկողմ հարաբերություն, մեր մոտեցումն այն է, որ ՀՀ-Թուրքիան առանձին հարց է»:

Քաղաքականություն