«Դա չափազանց անհրաժեշտ է երկրի համար». ինչ հրաման է տվել Զելենսկին

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը Times պարբերականին հարցազրույցում հայտնել է, որ ուկրաինական զորքերը նախագահ Վլադիմիր Զելենսկիից առաջադրանք են ստացել հետ գրավել երկրի հարավը։ Տեղեկատվությունը փոխանցում է ТАСС-ը: 

 

Նա նշել է, որ այդ և այլ առաջադրանքների համար Ուկրաինան ունի շուրջ 1 միլիոն մարտիկ։

 

Ռեզնիկովի խոսքով` քաղաքական առումով դա չափազանց անհրաժեշտ է երկրի համար։ Ըստ Ուկրաինայի պաշտպանության նախարարի՝ երկրի նախագահը ԶՈւ գլխավոր հրամանատարին հրամայել է պլան մշակել։

 

Ռեզնիկովը նաև հայտել է, որ Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը հասնում է մոտ 700 հազարի, իսկ ընդհանուր առմամբ մարտական գործողություններին մասնակցելու համար Կիևը կարող է ներգրավել շուրջ 1 մլն մարդ՝ Ազգային գվարդիայի, ոստիկանության և սահմանապահների հետ միասին։ Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընգծել է, որ Կիևին իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար պետք է օգնի նաև արևմտյան սպառազինությունը։


 

Քաղաքականություն