«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը հայտարարություն է տարածել

«Գագիկ Ծառուկյան» Բարեգործական Հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հաշվի առնելով Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգությունները՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը դիմել է պատկան մարմիններին  ստանալու համապատասխան մասնագիտական եզրակացություններն ու թույլտվությունները շինարարական աշխատանքները սկսելու համար: 

Այժմ իրականացվում են բացառապես ենթակառուցվածքների՝ ճանապարհների, էլեկտրականության, գազի, ջրի մատակարարումն ապահովելու ուղղությամբ տարվող որոշակի աշխատանքներ, իսկ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն»:

 

 

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ նախարարությունից հայտարարույթոըն էին տարածել և տեղեկացրել, որ Հատիս լեռան՝ որպես արձանի տեղադիրքի ընտրության վայր տեղեկատվությունը ստացվել է լրատվամիջոցներից:

Միևնույն ժամանակ նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցներն ահազանգել են, որ դեպի Հատիս լեռան գագաթ իրականացվում են ճանապարհի ուղղման և լայնացման աշխատանքներ:

Քաղաքականություն