«Իրանը պատրաստվում է անօդաչուներ տրամադրել Ռուսաստանին»․ Սալիվան

ԱՄՆ-ից պնդում են, որ Իրանը պատրաստվում է անօդաչուներ տրամադրել Ռուսաստանին։ Ինչպես փոխանցում է CNN-ը,  երկուշաբթի երեկոյան, Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ այս տեղեկատվությունը հիմնված է ամերիկյան հետախուզության հայթայթած տվյալների վրա։ 

 

«Ակնկալվում է, որ Իրանը արագացված գրաֆիկով Ռուսաստանին հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ հարվածային դրոններ կփոխանցի, որոնք պետք է օգտագործվեն Ուկրաինայում ծավալված պատերազմում։ Իրանը այս ամիս արդեն մարզումներ կկազմակերպի ռուսաստանցի զինվորականների համար՝ նրանց փոխանցելով անօդաչու սարքերի կառավարման հմտությունները», - նշել է Սալիվանը։ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականի խոսքով, սակայն, առայժմ հստակ չէ՝ արդյոք իրանական դրոնների առաջին խմբաքանակը ժամանել է Ռուսաստան, թե՝ ոչ։

Քաղաքականություն