Կենսաթոշակները մինչև 6 հազար դրամով կբարձրանան․ նախարար

Հայաստանում հաջորդ տարի նախատեսված է կենսաթոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձի բարձրացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

 

«Մենք 2023  թվականին նախատեսում ենք բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները: Ինչպես նաև նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին է հայտարարել վարչապետը կառավարության նիստում»,-ասել է Մկրտչյանը:

 

Նախարարի խոսքով՝ հիմա աշխատանքային կարգով քննարկում են 2023 թվականի բյուջեն:

 

 

«Նախատեսված է կենսաթոշակի մինչև 6 հազար դրամ բարձրացում՝ 2 փուլով»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այլ միջոցառումներ ևս նախարարությունում քննարկվում են:

Քաղաքականություն