Կփորձարկեն մարտական լազեր

 

Ամերիկյան Northrop Grumman Corp ռազմական ընկերությունը մինչեւ այս տարվա վերջ կիրականացնի աստիճանական հզորացմամբ մարտական լազերի նախատիպի փորձարկումները։ Մարտական լազերի նախատիպի ստեղծումը Պենտագոնի համար արժեցել է 72 միլիոն դոլար, փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը։ 

 

Լազերները ունենալու են պաշտպանական նշանակություն։ Մարտական լազերով հնարավոր կլինի հետապնդել եւ էներգիան կենտրոնացնել շարժվող թիրախի վրա, ինչը թույլ կտա, որպեսզի այն կիրառվի հակահրթիռային պաշտպանության ոլորտում։ Լազերային համակարգերը նախատեսված կլինեն ցամաքային զորքերը ինքնաթիռներից եւ անօդաչուներից պաշտպանելու համար։

 

Քաղաքականություն