«Նկատե՞լ եք՝ ինչքան հանգիստ ենք սկսել վերաբերել նման նորություններին»․ պատգամավոր

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանին կրկին զոհ ունենք. 19 տարեկան Արսեն Մանուկյան, գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում:

 

Նկատե՞լ եք՝ ինչքան հանգիստ ենք սկսել վերաբերվել նման նորություններին, առանձնապես ծանր չենք տանում, չենք աղմկում, պատիժ ու պատասխանատվություն չենք պահանջում:

Նախկինում ցանկացած նման դեպք ալեկոծում էր հասարակությունը, մարդիկ ցավում ու ցավակցում էին զոհվածի հարազատներին:

 

Աղմկոտ էին նաև տարատեսակ «իրավապաշտպան» խմբավորումները, որոնց վճարում էին բանակի դեմ քարոզչություն վարելու և յուրաքանչյուր նման ողբերգական միջադեպի առիթով նախկին իշխանություններին քննադատելու համար:

 

Հիմա դրա կարիքը չկա, զինվորի կյանքը գրոշի արժեք չունի, «իրավաշտպանները» հիմա իշխանություն են, պետական պաշտոններ են զբաղեցնում, լուրջ հարցեր են լուծում. ժամանակ չունեն նման «մանրուքներով» զբաղվելու համար, իսկ իրենք իրենց քննադատել չեն ցանկանում, քանի որ հիմա իրենք են փող աշխատում:

 

Մի խոսքով՝ երկիրը վերածվել է կապիկների մոլորակի, որտեղ երեսպաշտությունը, անբարոյականությունն ու կեղծավորությունը դարձել է հանրային վարքագծի նորմա:

 

Հ. Գ. Ցավակցում են պատանի զինվոր Արսենի հարազատներին ու բարեկամներին»:

Քաղաքականություն

Պատահարներ