Եվրոպայում շոգերից 600 մարդ է մահացել

Իսպանիայում շոգերիպատճառով, որը շարունակվում է գրեթե մեկ շաբաթ, մահացել է 360 մարդ, Պորտուգալիայում, տեղական իշխանությունների տվյալներով՝ 238 մարդ, հայտնում է Meduza-ն։ 

Իսպանիայում օդի ջերմաստիճանը հասել է 45,7 աստիճանի։ Հարևան Պորտուգալիայում մի քանի օր պահպանվում է 40 աստիճան շոգը։ Պորտուգալիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 7-ից 13-ը անոմալ շոգից մահացել է 238 մարդ, որոնց մեծ մասը տարեցներ են։ 

Մեծ Բրիտանիայում հուլիսի 15-ին առաջին անգամ հայտարարվել է բնակիչների համար տագնապի առավելագույն, կարմիր մակարդակ։ Ըստ կանխատեսումների՝ հուլիսի 18-ին և 19-ին այն տարածքում, որն ընդգրկում է Լոնդոնը, Մանչեսթերը և Յորքը, ջերմաստիճանը կբարձրանա մինչև 40 աստիճան, հայտնում է BBC News-ը։ 

 

Քաղաքականություն