ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Գազայի հատվածին հարվածի կադրերը

Պաղեստինում հակամարտությունը շարունակվում է: Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածին: Հայտնում են  տասնյակ զոհերի մասին։ 
 

Հիշեցնենե՝ Երկրորդ օրն է շարունակվում են հրետակոծությունները Իսրայելի և պաղեստինյան Գազայի հատվածի միջև, խախտելով ավելի քան մեկ տարի շարունակված հարաբերական կայունությունը։

Այսօր իսրայելական օդուժը ռմբակոծել է Գազայի հատվածը, իսկ պաղեստինյան կողմից ինքնաշեն հրթիռներ են արձակվել իսրայելական բնակավայրերի ուղղությամբ։

 

Ուրբաթ օրը Իսրայելը հայտարարեց, որ հատուկ գործողություն է իրականացնում «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ, որի բարձրաստիճան հրամանատարներից մեկը սպանվեց անսպասելի ավիահարվածով։

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդն ասել է, թե ուրբաթ օրվա հարվածներով խափանվել է «Իսլմական ջիհադի» հարձակումը։

Քաղաքականություն

Պատահարներ