Ռոնալդուն խաղից հետո չի սեղմել գլխավոր մարզչի ձեռքը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Բրենտֆորդի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի խաղից հետո չի սեղմել գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի ձեռքը։ Այս մասին հայտնում է Sport Bible-ը։

0:4 հաշվով կրած պարտությունից հետո պորտուգալացի հարձակվողը  չի սեղմել թիմի մարզիչի ձեռքը։ Բոլոր գոլերը խփվել են հանդիպման առաջին խաղակեսում։

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու հանդիպումն անցկացրել ամբողջությամբ։ Նա վեց հարված է կատարել «Բրենտֆորդի» դարպասին և 26 գոլային փոխանցում։

Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվեց «Բրայթոնին»։ Այսպիսով, թիմը դեռևս ոչ մի միավոր չի վաստակել և զբաղեցնում է առաջնության մրցաշարային աղյուսակի 20-րդ հորիզոնականը:

 

Քաղաքականություն

Պատահարներ