Իսրայելական F-16-երը հրթիռային հարված են հասցրել սիրիական գիտական կենտրոնին

Իսրայելի F-16-երը հինգշաբթի չորս հրթիռներով հարված են հասցրել Մասյաֆայի շրջանում սիրիական գիտական կենտրոնին, ոչնչացվել են երկու հրթիռ եւ յոթ կառավարվող ավիացիոն ռումբեր, հայտնել Է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխղեկավար, գեներալ-մայոր Օլեգ Եգորովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

 

«Օգոստոսի 25-ին՝ ժամը 19:16-ից մինչեւ 19:30-ը, Իսրայելի ռազմաօդային ուժերի F-16 տակտիկական չորս կործանիչներ Միջերկրական ծովի արեւելյան մասից չորս թեւավոր հրթիռներով եւ 16 կառավարվող ավիացիոն ռումբերով հարված են հասցրել Մասյաֆ քաղաքի սիրիական գիտահետազոտական կենտրոնի տարածքում գտնվող օբյեկտներին», - ասված է հաղորդագրության մեջ: Սիրիայի Արաբական Հանրապետության հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը ռուսական արտադրության «Պանցիր-С1» եւ «С-75» համալիրներից ոչնչացրել են երկու հրթիռ եւ յոթ կառավարվող ավիացիոն ռումբ», - ասել է Եգորովը ճեպազրույցի ժամանակ:

 

Նա նաեւ նշել է, որ իսրայելական ավիահարվածների հետեւանքով վնասվել են սիրիական գիտահետազոտական կենտրոնի հատուկ սարքավորումների պահեստները:

Նա հստակեցրել է, որ Հալեպի նահանգում հրթիռակոծության եւ ПТУР կրակոցների հետեւանքով, որոնք ահաբեկիչների կողմից իրականացվել են Թեքադ շրջանից Բասրատուն բնակավայրի շրջանում կառավարական ուժերի դիրքերի ուղղությամբ, վիրավորվել են սիրիացի երեք զինծառայողներ:

Քաղաքականություն