Ադրբեջանական Atlantic Records Russia-ի երգիչների ՀՀ գալը զայրացրել է հայ օգտատերերին. ինչ է քննարկում համացանցը

Հոկտեմբերի 23-ին Հայաստանում համերգ են պատրաստվում տալ ադրբեջանական Atlantic Records Russia լեյբլի երգիչները, որի կազմում ընդգրկված են այնպիսի հայտնի հայատյաց կատարողներ, ինչպիսիք են JONY-ը, Hamali-ն և Navai-ն և Էմին Ագալարովը: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։

 

Համացանցի հայկական տիրույթում քաղաքացիներին զայրացրել է այս տեղեկությունը։ Տարբեր հարթակներում մարդիկ մեկնաբնություն են թողնում ՝ պահանջելով անմիջապես չեղարկել համերգը։ 

 

Հարկ է նաև նշել, որ, ուսումնասիրելով Tomsarkgh.am հարթակում համերգի մասին հայտարարությունը գտնել չհաջողվեց։Ըստ ամենայնի արդեն հեռացվել է։

Քաղաքականություն