«Շահագործման հանձնվեց ևս մեկ այգի». քաղաքապետ

 Շահագործման է հանձնվել «Նոր Արաբկիր» այգին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

 

«Երևանի կանաչապատման ոլորտում մեծ փոփոխություններ ենք նախաձեռնել: Այս պահին մի շարք այգիների վերականգնումներ ընթացքի մեջ են, որոշների աշխատանքներն էլ՝ պլանավորված են:

Այսօր շահագործման հանձնեցինք ևս մեկ այգի՝ «Նոր Արաբկիր» կամ, ինչպես ժողովուդն է անվանում, Մոլոկանի այգին, որն իր հիմնումից ի վեր հիմնանորոգվել է առաջին անգամ և վերագործարկեցինք շատրվանային համալիրը. վստահ եմ` լավագույն այգիներից մեկն է Երևանում»:

Քաղաքականություն

Պատահարներ