Պուտինը խոսել է Դոնեցկից և Լուգանսկից տարհանվածների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով սահմանավել է Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններից Ռուսաստան տարհանված թոշակառուների համար ամենամսյա և միանվագ վճարումներ իրականացնելու կարգը։


Մասնավորապես, ամեն ամիս թոշակառուները կստանան 10 հազար ռուբլի, իսկ հաշմանդամության 1-ին կարգ ունեցողները, հաշմանդամ երեխաներն ու 80 տարեկանից բարձր թոշակառուները՝ 13 հազար ռուբլի սոցիալական վճար։

Հրամանը ստորագրվել է այսօր՝ օգոստոսի 27-ին և ուժի մեջ մտել այսօրվանից, բայց և այնպես, այն հետադարձ ուժ ունի և ներառում է հուլիս ամիսը ևս։ Համաձայն հրամանի՝ վճարումները կիրականացվեն մինչև 2022թ․ դեկտեմբերի 31-ը։

Քաղաքականություն