Հինգից ավելի պայթյուն է որոտացել Խերսոնում

Այսօր երեկոյան ավելի քան հինգ պայթյուն է որոտացել Խերսոնում, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով աղբյուրներին։
 

Լրագրողների տվյալներով՝ պայթյուններ են լսվել Մոսկվայի ժամանակով ժամը 21:50-ի սահմաններում։ Միաժամանակ, քաղաքի վերևում գտնվող երկնքում հրթիռների հետքեր չեն երևում։ Առայժմ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի շահագործման պաշտոնական հաստատում չի եղել։
 

Ավելի վաղ Ուկրաինայի Զինված ուժերը հարձակվել էին Զապորոժիեի ատոմակայանի (ԶԱԷԿ) վրա։ Ուկրաինական կործանիչները յոթ արկ են արձակել կայանի ուղղությամբ։

Քաղաքականություն

Պատահարներ