Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ

Բելգրադում ընթացող Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

 

Ալեքսանյանի առաջին մրցակիցը` Կոնգոյի ներկայացուցիչ Արոն Մբոյը, հրաժարվեց գոտեմարտել: 1/8-ում Ալեքսանյանը կհանդիպի Իգոր Ֆերնանդո Ալվիս դե Կիերոս (Բրազիլիա) - Մետեհան Բասար (Թուրքիա) զույգի հաղթողի հետ։

 

Այսօր մրցագորգ դուրս կգան նաև 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու Մ23 ԵԱ ոսկե մեդալակիր և Մ23 ԱԱ մեդալակիր, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը և ԵԱ մեդալակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 82 կգ քաշային Կարապետ Չալյանը:

Պողոսյանը պայքարը կսկսի 1/16-ից, որտեղ կհանդիպի ճապոնացի Ռյուտո Իկեդայի հետ:

Սլավիկ Գալստյանը ևս մեկնարկելու է 1/16-ից: Նրա մրցակիցը Ուկրաինան ներկայացնող Փավրիզ Նասիբովն է:

Կարապետ Չալյանը մեկնարկելու է 1/16-ից խորվաթ Ֆիլիպ Սաչիչի հետ գոտեմարտով:

Քաղաքականություն

Պատահարներ