Ընդդիմությունն ասում էր՝ իշխանությանն օր ու արև չենք տալու, բա ո՞ւր են․ Հրաչյա Հակոբյան․ 24news. am

Ընդդիմությունը չի գալիս խորհրդարան, բայց ՀՀ հարկատուներից աշխատավարձ է ստանում: Ասում էին՝ իշխանությանն օր ու արև չենք տալու, խորհրդարան ենք գալու սեփական օրակարգով, բա ո՞ւր են, թող գան, արդեն անլուրջ է այս ամենը: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից ԱԺ նիստերին չմասնակցելու որոշմանը:
 

Պատգամավորի խոսքով, եթե ինչպես ընդդիմությունն է նշում՝ իշխանության կողմից դավադրություններ են իրականացվում, ապա խորհրդարանը թիվ մեկ ամբիոնն է, պետք է գան և կանխեն:
 

«Իշխանությունը նրանց ամիսներ շարունակ հնարավորություն է տվել փողոցային պայքար ծավալելու, բայց որևէ հաջողության չհասան, հիմա էլ իմփիչմենտի գործընթաց են սկսում, զավեշտի է նմանվում այս աենը»,- ավելացրեց Հակոբյանը:
 

Մանրամասները՝ կայքում։

Քաղաքականություն

Պատահարներ