Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունից և նոր «վերջնագիր» է ներկայացնում Հայաստանին․ Զատուլին

Հիմա դա անելը հեշտ չէ, քանի որ Բաքվի թիկունքում կանգնած է Թուրքիան։ Այս մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ 

Նախօրեին Հայաստանը դիմել էր Ռուսաստանին՝ Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի սրման պատճառով։ Զատուլինը կարծում է, որ Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողություն մասնակցությունից և նոր «վերջնագիր» է ներկայացնում Հայաստանին։ 

«Հրետակոծությունը, ցավոք, տխուր իրողություն է, որն ուղեկցում է հայ-ադրբեջանական հարաբերություններին երկար տարիներ, բայց հատկապես՝ երկու տարի շարունակվող պատերազմի ժամանակ։ Այս պատերազմից հետո Ադրբեջանը սպառում է բոլոր ճանապարհներն ու միջոցները՝ Ղարաբաղի համար պայքարում Հայաստանի պարտությունից հնարավորինս շատ օգուտներ քաղելու համար։ Սա արդեն մի շարք հետևանքների է հանգեցրել Ադրբեջանին շրջանների հանձնումից հետո։ Բայց Ադրբեջանն, ըստ ամենայնի, դա ամբողջությամբ չի բավարարում, ավելին է ուզում և օգտագործում է ուկրաինական իրադարձությունների մեջ ներքաշված Ռուսաստանի սուղ հանգամանքները՝ իր պահանջները ներկայացնելու համար, որոնք շատ նման են վերջնագրի։ Ինձ թվում է, որ սա երկու տարի առաջ տեղի ունեցած ամենի հետևանքն է, և մենք դրանք քաղում ենք, և կարծում եմ, որ այստեղ դեռ պետք է հասկանալ Թուրքիայի դերը, որը, որպես կանոն, կանգնած է Ադրբեջանի բոլոր գործողությունների թիկունքում, դրդում է»։ 

Պատգամավորն ասել է, որ Ռուսաստանը հեռու կմնա ռազմական գործողություններին միջամտելուց, բայց պետք է «հանգստացնի» Ադրբեջանին․ 

«Կարծում եմ, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի խուսափի մի իրավիճակից, որին անհրաժեշտ է ուղղակի միջամտություն և ինչ-որ ռազմական գործողություններ սկսել։ Ռուսաստանը պարզապես պետք է հասնի հանգիստ պահվածքի Ադրբեջանի կողմից: Բայց այն պայմաններում, երբ Թուրքիան կանգնած է Ադրբեջանի թիկունքում, դրան դժվար է հասնել։ Ռուսաստանը դիվանագիտական ​​ճանապարհով փորձում է առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի ուղղությամբ»։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ