ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր Սոթքից. ինչպես են ադրբեջանական ԶՈւ-ն թիրախավորել լրագրողներին

Համացանցում կադրեր են հրապարակվել Սոթքից, թե ինչպես էր ավելի վաղ ադրբեջանական ԶՈւ-ն թիրախավորել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներին։ 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս մասին հայտնել էր Radar Armenia-ի թղթակիցը, որը խմբի կազմում է եղել։
Նա տեղեկացրել է, որ երկու անգամ հարվածել են իրենց ուղղությամբ։ Լրագրողների խմբից, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Խմբի մեջ են եղել նաև Հանրային հեռուստաընկերության, Արմենպրեսի, ինչպես նաև օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներ։


Տեսանյութը՝ Արմենպրեսի

Քաղաքականություն

Պատահարներ