Էդմոնը մարտական գործողություններից 15 օր առաջ վերադարձել էր տուն՝ մասնակցելու մեծ քրոջ հարսանիքին

19-ամյա զինծառայող Էդմոն Սամվելի Սարգսյանը սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված սադրանքի հետևանքով զոհվել է Ջերմուկում ընթացքող մարտերի ժամանակ։ 

 

Մարտական գործողություններից 15 օր առաջ վերադարձել էր տուն՝ մասնակցելու մեծ քրոջ հարսանիքին, որն էլ եղել է նրա վերջին հանդիպումը հարազատների հետ։ 

 

Էդմոնն ընդանիքի միակ որդին էր։ 

 

Auroranews-ի հետ զրույցում Էդմոնի ընկերներից Լուսինեն ցավով է հիշում իրենց վերջին հանդիպումն ու զրույցը։ Էդմոն Սարգսյանը Երևանից էր՝ Հաղթանակ թաղամասից։ Պատվով ծառայել է Հայաստանի Զինված Ուժերում, ծառայության ավարտին մնացել էր 5 ամիս: 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ