ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԻՆ-ը ` Սուրմալուի վնասված շենքի մասնակի փլուզման մասին

 Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։ Այս մասին հայտնում է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը:

 

Նա նշել է նաև, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

 

Հիշեցնենք, նաև, որ քիչ առաջ Auroranews.am-ի հետ զրույցում խոսնակը հայտնել էր 3 վիրավորի և փլատակների տակ հայտնված 2 մեքենաների մասին: Տեղեկությունը, թե կան արդյոք մարդիկ փլատակների տակ, դեռ ճշտվում է: Նախնական տվյալներով` չկան:

Քաղաքականություն

Պատահարներ