Իրանը սահմանափակել է ինտերնետի հասանելիությունը երկրում չդադարող ցույցերի ֆոնին. ANF

Իրանը սահմանափակել է մուտքը Instagram և WhatsApp սոցիալական ցանցեր՝ բարքերի ոստիկանության կողմից ձերբակալված, ապա ոստկանական բաժանմունքում զոհված 22-ամյա քուրդ կնոջ սպանության դեմ բողոքի ակցիաների ֆոնին, հայտնել են տեղի բնակիչները և ինտերնետ-հսկիչ NetBlocks-ը: Այս մասին գրում է ANF-ը:
 

Երկրում գրանցվել են նաև ինտերնետի զգալի խափանումներ, երբ բջջային կապի խոշորագույն օպերատորներից մեկը ցանցից դուրս է եկել՝ միլիոնավոր իրանցիների թողնելով առանց կապի:
 

Անցյալ շաբաթ «անպատշաճ հագուստի» համար ձերբակալված 22-ամյա Մահսա Ամինիի մահը վրդովմունք առաջացրեց այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Իսլամական Հանրապետությունում ազատությունը և պատժամիջոցներով ողողված տնտեսությունը:
 

Ըստ իրանական լրատվամիջոցների և պաշտոնյաների՝ առնվազն վեց ցուցարար, ինչպես նաև մեկ ոստիկան և կառավարամետ միլիցիայի անդամ զոհվել են: Այնուամենայնիվ, որոշ ակտիվիստներ նշում են, որ զոհերի թիվն ավելի մեծ է:
 

NetBlocks-ը նաև հայտնել է Իրանի հիմնական բջջային օպերատորի և մեկ այլ ընկերության ցանցի հետ «կապի համընդհանուր կորստի» մասին:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ