ՊՆ խոսնակը՝ սահմանային իրավիճակի մասին

Այս պահի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում նշեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։ ՊՆ խոսնակը նաև ասաց, որ երեկ վիրավորված զինծառայողի առողջական վիճակը բավարար է՝ կյանքին վտանգ չի սպառնում։

 

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Քաղաքականություն

Պատահարներ