ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավստրալիայում մոտ 200 կետ է սատկել

 Ավստրալիայի Թասմանիա կղզում ափ նետվելու հետևանքով մոտ 200 կետ է սատկել։

Լողափին հայտնաբերել են 230 կետի, որոնցից միայն 35-ն են ողջ եղել։ Կենդանիների պաշտպաններն ու մասնագետներն ամեն ինչ անում են նրանց կյանքը փրկելու համար։

 

Ըստ տեղեկությունների` կետերն ափ են նետվել Մաքուորի նավահանգստի մոտ։

Նշենք, որ հենց այստեղ նմանատիպ դեպք էր տեղի ունեցել նաև մոտ երկու տարի առաջ։ Ափ էին նետվել մոտ 500 դելֆիններ։ Նրանցից ավելի քան 300-ը սատկել էին՝ չնայած կամավորների ջանքերին։

Քաղաքականություն

Պատահարներ