«Կարմիր Խաչը» հաստատում է. ադրբեջանական կողմը Հայաստանին փոխանցել է զինծառայողների մարմիններ

Ադրբեջանական կողմը Հայաստանի իշխանություններին փոխանցել է զինծառայողների մարմիններ։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
 

«Կարմիր միջազգային կոմիտեն մասնակցել է համապասխան գործողություների  որպես միջնոդ, որի ընթացքում ադրբեջանական կողմը ՀՀ իշխանություններին է փոխանցել զինծառայողների մարմիններ»,֊ասել է նա՝ միևնույն ժամանակ այլ մանրամասներ չհայտնելով: 

 

Նշենք, որ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել ևս 6 ՀՀ զինծառայողի մարմին:

 

Սեպտեմբերի 17-ին Հայաստանին էր փոխանցվել 32 զոհված զինծառայողի մարմին:

Քաղաքականություն

Պատահարներ