Կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել. Գյումրու ռուսական ռազմաբազայում զորավարժանքներ են սկսվել

Գյումրու համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. 

 

«Հարգելի համաքաղաքացիներ,
 

Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ յուրաքանչյուր ուրբաթ ժամը՝ 16:00-18:00-ն, ռուսական 102 ռազմական բազայի զինվորական տարածքներում, զորքերի մարտունակության պահպանման համար անցկացվում են զորավարժանքներ:
 

Մեր ազգաբնակչությանը հորդորում ենք, քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել»,- նշվում է հաղորդագրությունում:

Քաղաքականություն

Պատահարներ