Մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիները վախկոտ են և դավաճան. Քադիրով

Այն ռուսաստանցիները, ովքեր խուսափում են զորակոչից՝ որպես մասնակի մոբիլիզացիայի մաս, վախկոտ և դավաճան են։ Այս մասին Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը գրել է Telegram-ի իր ալիքում։
 

«Դուք կարող եք տարբեր պատճառաբանություններ բերել: Դուք կարող եք ասել, որ չեք պաշտպանում ներկայիս քաղաքականությունը։ Դուք կարող եք հեքիաթ հորինել, որ պատերազմի գաղափարը և զենք հասկացությունը խորթ են ձեզ, կամ որ դուք պարզապես չեք ընդունում բռնությունը: Բայց իմացիր, որ դու պարզապես վախկոտ, դավաճան և երկրորդ կարգի մարդ ես»,- գրել է Քադիրովը:
 

Չեչնիայի ղեկավարը հիշեցրել է, որ շատ մարդիկ հայտարարում են իրենց հայրենասիրության մասին միայն այն ժամանակ, երբ պահանջում են հարգել իրենց իրավունքները և ձգտում են ընդլայնել իրենց հարմարավետության գոտին։
 

«Ոչ մի արդարացում չի կարող մաքրել քո այս ամոթը...»,- գրել է նա:
 

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին, Ռուսաստանի Դաշնության բնակչությանը ուղղված ուղերձում հայտարարել է ՌԴ քաղաքացիների մասնակի մոբիլիզացման մասին։

Քաղաքականություն

Պատահարներ