Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներն են զրուցել

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու ռազմական համագործակցության հեռանկարը: «Զաքիր Հասանովը Հուլուսի Աքարին ներկայացրել է հայկական կողմի վերջին սադրանքներից հետո ադրբեջանական բանակի ձեռնարկած վճռական գործողությունները, ինչպես նաև բանակաշինության ուղղությամբ իրականացվող քայլերը»,֊հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: 

Ըստ հաղորդագրության, Հուլուսի Աքարը հատուկ ընդգծել է, որ «Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, և միշտ կլինի նրա կողքին»: 

Զրույցի ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել թուրք֊ադրբեջանական ռազմական համագործակցության վերաբերյալ: 

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն էր անցկացրել Կենտրոնական հրամանատարական կետում և հրամայել ենթականերին «ցանկացած պահի պատրաստ լինել Հայաստանի զինված ուժերի սադրանքների անհապաղ և վճռական կանխմանը»։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ