ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավիճակը` Վերին Լարսում

Վերին Լարսի անցակետում վերջին օրերին 2022 թվականի համար ռեկորդային հերթեր են:

Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ  Ռուսաստանի Դաշնությունից եկող մեքենաների հերթերը հսկայական երկարության են հասնում, դրանք արդեն հատել են 15 կմ-ի սահմանը, բացի այդ, գերծանրաբեռնված է աշխատում անցակետը: Այս մասին են վկայում նաև Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության բաց տվյալները։

 

Ռուսաստանի Դաշնությունում սեպտեմբերի 21-ին հայտարարված մասնակի մոբիլիզացիայի ֆոնին սահմանի ռուսական կողմում մեքենաների հսկայական հերթի խցանման երկարությունը գրեթե 15 կիլոմետր է։

 

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի հետ սահմանին նկատվել է ռուսական զրահափոխադրիչ: Օսեթիայի սահմանային ծառայությունը РБК-ի հետ զրույցում հայտնել է. 

«Զրահափոխադրիչը շարժվում է այնտեղ, բայց չի շարժվում անցակետ տեղադրելու համար, դա, կոպիտ ասած, ռեզերվ է միայն այն դեպքում, եթե պահեստազորը ցանկանա ճեղքել անցակետը և առանց սահմանային որևէ ձևակերպում իրականացնելու հեռանալ երկրից։ Միայն այս նպատակով: Անցակետեր չեն տեղադրվի»:

 

Քաղաքականություն

Պատահարներ