Ինչ իրավիճակ է սահմանին. ՀՀ ՊՆ հաղորդագրությունը

Սեպտեմբերի 29-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, իրավիճակը հարաբերականորեն կայուն է։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

 

Ավելի վաղ ՊՆ-ն հրապարակել էր սեպտեմբերի 28-ին զոհված զինծառայողների անունները:

 

Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողներն են՝
փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը:

Քաղաքականություն

Պատահարներ