«Եթե դուք ցանկանում եք էսկալացիա կղզում, մենք պատշաճ կերպով կպատասխանենք». Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան անպատասխան չի թողնի հունական Կիպրոսին զենքի մատակարարման էմբարգոն չեղարկելու ԱՄՆ որոշումը։ Այս մասին հայտնում են թորքական լրատվականները:

 

«Թուրքիան կոնկրետ քայլերով կպատասխանի հունական Կիպրոսի զենքի էմբարգոն չեղարկելու Վաշինգտոնի որոշմանը։ Եթե դուք ցանկանում եք էսկալացիա կղզում, մենք պատշաճ կերպով կպատասխանենք»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը:

 

Չավուշօղլուն նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ն մի շարք որոշումներ է ընդունել հունական Կիպրոսի վերաբերյալ։

 

«ԱՄՆ-ը երկար տասնամյակներ շարունակ հավասարակշռված քաղաքականություն է վարել Կիպրոսի հարցում ՝ կղզու թուրքական եւ հունական համայնքների նկատմամբ։ Այդ նույն հավասարակշռությունը տեղի է ունեցել Հունաստանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում», - հիշեցրել է նախարարը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ