Փաշինյանը՝ Հնդկաստանից ռազմական տեխնիկա գնելու մասին

Սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման թեման այն թեման չէ, որ կուզեի հրապարակային քննարկել, բայց պիտի ասեմ, որ այդ հրապարակումները, որոնք եղել են հնդկական մամուլում, ՀՀ-ի կողմից չեն հերքվել․ որևէ լրացուցիչ բան այս պահին չեմ կարող ասել։
 

Այս մասին այսօր Հ1-ի եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հնդկաստանից զենք ձեռք բերելու վերաբերյալ հրապարակումների մասին։
 

Փաշինյանը հավելեց, որ հանրությունը պետք է իմանա, որ ակտիվ քայլեր են ձեռնարկում ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության շրջանակն ընդլայնելու համար:
 

«Մենք շատ ակտիվ ու ինտենսիվ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ: Դա հեշտ գործ չէ»,-ընդգծեց նա։

Քաղաքականություն

Պատահարներ