Հայկական կողմն է առաջարկել համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը. ԱԳՆ խոսնակ

Սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստը նախատեսվածից ավելի շուտ անցկացնելու առաջարկն արել է հայկական կողմը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման ժամանակ։

 

«Հայկական կողմն է առաջարկել փոխվարչապետների հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը», - Aysor-ին այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Ավելի վաղ, սակայն, ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե նման առաջարկով հանդես են եկել իրենք։

Քաղաքականություն

Պատահարներ