ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք` Բրազիլիայի նախկին նախագահին աջակցող ցույցերի ժամանակ

Բրազիլացիները լիակատար աջակցություն են ցուցաբերում Բրազիլիայի նախկին նախագահին` Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային` երկրում ընթացող ընտրություններում: Համացանցում տեսակադրեր են տարածվում, որտեղ երևում է` ինչպես է ծեծկռտուք սկսվում ցույցերից մեկի ժամանակ:

 

Հիշեցնենք` Բրազիլիայի նախագահական ընտրություններում ոչ գործող նախագահ Ժաիր Բոլսոնարուն, ոչ էլ պետության նախկին ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան չեն հավաքել ձայների կեսից ավելին: Այս մասին երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 3-ին, հայտարարեց Բրազիլիայի բարձրագույն ընտրական դատարանը։ Երկու թեկնածուներն էլ անցել են ընտրությունների երկրորդ փուլ, որը կկայանա հոկտեմբերի 30-ին։

 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ